ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ

Իսրայելում սպառվում են Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների պաշարները, հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:

Թերթը նշել է, որ դա մտահոգություններ է առաջացրել Իրանից արձակվող բալիստիկ հրթիռներին Իսրայելի հակազդման կարողության առիթով, եթե երկու երկրի միջև հակամարտությունը շուտով չկարգավորվի։

Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղյակ են եղել պաշարների հետ կապված խնդիրներին, և Վաշինգտոնն իր համակարգերով ուժեղացնում էր Իսրայելի պաշտպանությունը ցամաքում, ծովում և օդում:

«Հունիսին հակամարտության սրումից ի վեր Պենտագոնը մեծ քանակությամբ հակահրթիռային պաշտպանության միջոցներ է ուղարկել տարածաշրջան, և այժմ մտավախություն է առաջացնում նաև ԱՄՆ-ում որսիչների պաշարների չափազանց արագ սպառումը»,- գրել է պարբերականը:

Իսրայելական Arrow հակահրթիռային համալիրը ստեղծվել է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համագործակցությամբ և իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգի մասն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում