ՎՎարդան Հովսեփյան

Պարգևատրվել են «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի հաղթողները

Պարգևատրվել են «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի հաղթողները

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում տեղի են ունեցել «Լավագույն մարզական ընտանիք- 2019» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը: 

«Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզային փուլի հաղթողները՝ 4 տարիքային խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող 2-ական ընտանիք: Պայքարն ընթացել է 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք 30 մ, հեռացատկ (տեղից), թենիսի գնդակի նետում, վարժություն բասկետբոլի գնդակով և խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով:

Ըստ տարիքային խմբերի տարվա լավագույն մարզական ընտանիքներ են ճանաչվել` 

1-ին տարիքային խմբում` Բալյանների ընտանիքը (Երևան), 

2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (Կոտայքի մարզ),

3-րդ տարիքային խմբում՝ Նուրիջանյանների ընտանիքը (Սյունիքի մարզ), 

4-րդ տարիքային խմբում` Գեղամյանների ընտանիքը (Շիրակի մարզ):

Հաշմանդամություն ունեցող ընտանիքներից 1-ին տարիքային խմբում հաղթել է Արցախից Մխիթարյանների ընտանիքը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Շիրակից Կարապետյանների ընտանիքը:

Եզրափակիչ փուլում առավելագույն միավորներ հավաքած՝ 4 տարիքային խմբերում միասին վերցրած,  մրցույթի ընդհանուր հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը, իսկ 1-ին և 2-րդ տեղերը կիսել են Երևանն ու Կոտայքի մարզը, որոնք պարգևատրվել են գավաթներով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են մեդալներ, հավաստագրեր,  հուշանվերներ և դրամական պարգևներ.

1-ին տեղ – 500 000 դրամ
2-րդ տեղ – 400 000 դրամ
3-րդ տեղ – 300 000 դրամ

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում