Ուրարտական ժառանգության ցուցադրություն Նյու Յորքի թանգարանում

Ուրարտական ժառանգության ցուցադրություն Նյու Յորքի թանգարանում

Աշխարհի խոշորագույն և հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտենում», վերջերս բացված Ուրարտուի հայկական թագավորության պատմական ու հնագիտական ժառանգության ցուցարդությունը լայն հնչեղություն է գտել մեգապոլիսի զբոսաշրջիկների ու բնակիչների շրջանում:

Ցուցադրության կազմակերպման համար «Մետրոպոլիտենը» ցուցանմուշներ է փոխառել Հայաստանի պատմության թանգարանից, «Լուվրից», Բեռլինի եւ Բրիտանական թանգարաններից:

Ուրարտուի ժառանգության ցուցադրությունը ժամանակավոր է, կտևի մի քանի ամիս, սակայն թանգարանի մնայուն արժեքների շարքը համալրել են հայկական խաչքարն ու միջնադարյան դրվագազարդ կտակարանը, որոնք թանգարանը վերջերս է ձեռք բերել:

Հայկական բարձրավանդակում Մեծ Հայքին նախորդած Արարատյան թագավորության հնագիտական ժառանգության ցուցադրությանը զուգահեռ   «Մետրոպոլիտենն»  այդ առթիվ նաև խտասկավառակ է թողարկել:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում