ԳԳոհար Սարգսյան

Իրանը հայտարարել է, որ լիարժեք վերահսկում է Իսրայելի երկինքը․ IRNA

Իրանը հայտարարել է, որ լիարժեք վերահսկում է Իսրայելի երկինքը․ IRNA

Իրանի օդուժը Իսրայելի վրա գիշերային հարձակման ընթացքում ապահովել է իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողություն, հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։

«Այսօր հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիարժեք վերահսկողություն ենք ստացել Իսրայելի երկնքի նկատմամբ և որ վերջինիս բնակիչները բացարձակ անպաշտպան են իրանական հրթիռային հարձակումներից»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս գերակայությանը հնարավոր է եղել հասնել Fateh հրթիռների կիրառման շնորհիվ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում