ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի՝ իրանա-իսրայելական հակամարտության մեջ երկիրը ներգրավելու հնարավորությունը

ԱՄՆ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի՝ իրանա-իսրայելական հակամարտության մեջ երկիրը ներգրավելու հնարավորությունը

Օրենսդիրները փորձում են սահմանափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարված հասցնելու հրամանի հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է CBS News-ը։ Կոնգրեսի երկու պալատների անդամների զգալի մասն ընդգծել է, որ համաձայն Սահմանադրության՝ միայն Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարելու։

«Սա մեր պատերազմը չէ»,- հայտարարել է հանրապետական Թոմաս Մեսին՝ հայտարարելով, որ ինքը 1973 թվականի՝ պատերազմական լիազորությունների բանաձևի համաձայն՝ ներկայացրել է չափորոշիչ՝ ԱՄՆ հարվածները կանխելու համար․

«Նույնիսկ եթե այդպես լինի, Կոնգրեսը պետք է որոշի նման հարցերը՝ համաձայն մեր Սահմանադրության»:

Սահմանադրությունը բացառիկ իրավունք է վերապահում Կոնգրեսին՝ պատերազմ հայտարարել, վերջին տարիներին վիճարկվում էին նախագահի լիազորությունները՝ երկրի սահմաններից դուրս, առանց օրենսդիր իշխանության հաստատման, հակամարտության մեջ ներգրավվելու հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում