ԳԳոհար Սարգսյան

Թուրքիայի խորհրդարանն Իրանի վրա Իսրայելի հարձակումը համարում է սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանը

Թուրքիայի խորհրդարանն Իրանի վրա Իսրայելի հարձակումը համարում է սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանը

Թուրքիայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Իրանի վրա Իսրայելի հարձակումը։

«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը Գազայի ժողովրդի նկատմամբ, նրա բոլոր գործողությունները, որ սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը, և հարձակումը, որ նա իրականացրել է Իրանի դեմ»,- ասված է փաստաթղթում։

Բանաձևում միջազգային բոլոր ինստիտուտներին և կառավարություններին կոչ է արվում պատասխանատվություն ստանձնել՝ հիմնվելով միջազգային իրավունքի ու դիվանագիտության վրա։

«Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վճռական և սկզբունքային դիրքորոշում կընդունի՝ Իսրայելին կանգնեցնելու համար»,- նշված է փաստաթղթում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում