ԼԼիլիթ Ասատրյան

Պատերազմը պարտադրվել է Իրանին. դեսպան Սոբհանի

Պատերազմը պարտադրվել է Իրանին. դեսպան Սոբհանի

Իրանը մինչ այսօր երբեք որևէ պատերազմ չի սկսել և վերջին տասնամյակների ընթացքում միշտ եղել է ագրեսիայի զոհ, սակայն ագրեսիային ի պատասխան մենք պաշտպանվում ենք լիովին օրինական և ուժեղ կերպով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Պատերազմը պարտադրվել է Իրանին, և Իրանը որևէ դեր չի խաղացել այն սկսելու մեջ: Սակայն ԻԻՀ-ն վճռականորեն տրամադրված է պաշտպանվել սիոնիստական ռեժիմի ագրեսիայից:

Սիոնիստական ռեժիմը միտումնավոր կերպով ընդլայնում է իր ագրեսիայի շրջանակը տարածաշրջանում, և դա կազդի բոլոր երկրների շահերի վրա: Այս ռեժիմի գոյությունը միահյուսված է պատերազմի ագրեսիայի, հարևանների վրա հարձակումների, լարվածության, ճգնաժամի և անկայունության սրման հետ: Նա իր գոյությունը տեսնում է պատերազմի մեջ: Պատերազմն այդ ռեժիմի համար գործիք չէ, այլ նպատակ»,- նշեց Սոբհանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում