ԿԿարմեն Ղուկասյան

Եկեղեցին պետության դեմ բավականին վաղուց է պայքար սկսել. Խանդանյան

Եկեղեցին պետության դեմ բավականին վաղուց է պայքար սկսել. Խանդանյան

Այսօր խորհրդարանում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին լրագրողները հարց ուղղեցին եկեղեցի-իշխանություն վեճի ու տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Խանդանյանի խոսքով՝ այդ վեճը չի սկսվել այսօր, այն սկսվել է բավական վաղուց:

«Եթե ձեզ թվում է, թե ես պետք է խոսեմ Բագրատ Գալստանյանի սկսած շարժման մասին, ո՛չ: Դրանից է՛լ ավելի վաղ է սկսվել եկեղեցու սկսած հակամարտությունը պետության դեմ: Ես շատ լավ հիշում եմ, օրինակ՝ 2022 թվականին, եթե չեմ սխալվում, երբ նախագահ Խաչատուրյանի երդմնակալության արարողությունն էր, երբ քաղաքական իշխանությունը ներկա չէր ԱԺ հատուկ նիստին, բայց ներկա էր Ամենայն Հայոց կաթողիկոսը: 

Ես ձեզ առաջարկում եմ գնալ և լսել Ամենայն Հայոց կաթողիկոսի ելույթը: Դա ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ էր, և ակնհայտ էր, որ եկեղեցին առնվազն քաղաքական իշխանության, բայց ես նաև կպնդեմ, որ նաև պետության դեմ բավական վաղուց պայքար է սկսել»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ արդյոք եկեղեցին չպե՞տք է խոսի պետության խնդիրների մասին, չանդրադառնա անվտանգային հարցերի ու մարտահրավերների, Խանդանյանը նկատեց՝ եկեղեցին պետք է մնա իր լիազորությունների և իրավունքների, խնդիրների շրջանակում:

«Ակնհայտ է, որ այդ շրջանակներից դուրս է եկել: Իրենց հայտարարություններով նրանք քաղաքական պայքար են սկսել, այսինքն՝ կուսակցական գործունեություն են սկսել ավելի շուտ»,- նկատեց նա՝ ընդգծելով խոսքը ընդդիմադիր քաղաքական գործունեության մասին է:

Ինչ վերաբերում է կուսակրոնությանն առնչվող հարցին, ասաց՝ իշխանությունը օրակարգ է բերել հարց, որ յուրաքանչյուր ինստիտուտ, որը կա Հայաստանում, պետք է լինի իր լիազորությունների սահմանում:

«Նաև այնպիսի ինստիտուտներ, որոնք առնչվում են Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների հետ, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցին, պետք է իր կանոնադրությանը հետևի: Ակնհայտ է, որ եկեղեցին չի հետևում այդ կանոններին: Պետությունը և քաղաքական իշխանությունը ցանկանում են, որ Հայ Առաքելական եկեղեցին լինի որպես հոգևոր, կրոնական կառույց, որը պետք է լինի ուժեղ: Մեր նպատակը ուժեղացումն է»,- հավելեց Սարգիս Խանդանյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ, ըստ նրա, հնչել է հանրային հարցադրում, որին եկեղեցին մինչև այս պահը չի պատասխանել:

«Եվ ես շարունակում եմ այդ հարցադրումը՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, և ես ակնկալում եմ եկեղեցու պատասխանը»,- խոսքը եզրափակեց Խանդանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում