ԼԼիլիթ Ասատրյան

Չհրապարակել Պետար Դիլովը և Բուլղարիայում Հայաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը

2025 թ. հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Բուլղարիայի Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Դոնչո Բարբալովը։ Այդ մասին հայտնում են Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական գործընկերության խորացման, առևտրային հարաբերությունների ակտիվացման և երկկողմ առևտրի ընդլայնման հնարավորությունները։

 

Նախարար Դիլովը ընդգծել է, որ Հայաստանը Բուլղարիայի կարևոր արտաքին տնտեսական գործընկերներից է։ «Տարիների ընթացքում առևտրային հարաբերությունների ակտիվացման կայուն միտում է նկատվել, սակայն այս պահին առևտրաշրջանառությունը և ներդրումները չեն համապատասխանում զարգացման առկա ներուժին»,- նշել է նա։

 

Կողմերը համակարծիք էին, որ երկկողմ համագործակցությունը կարող է ընդլայնվել մի շարք հեռանկարային ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի և կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

 
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ 2025 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում արդեն իսկ գրանցվել է երկկողմ առևտրաշրջանառության 2% աճ։
 
Դեսպան Համբարձումյանը շեշտեց երկու ժողովուրդների միջև պատմական և մշակութային մոտիկության կարևորությունը՝ որպես գործընկերության ընդլայնման հիմք։
 

Դեսպան Համբարձումյանը և նախարար Դիլովը քննարկեցին նաև Հայ-բուլղարական առևտրի պալատի գործունեության ակտիվացման, ինչպես նաև երկկողմ բիզնես ֆորումների անցկացման հնարավորությունները, որոնք կնպաստեն տնտեսական համագործակցության ամրապնդմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում