ԳԳոհար Սարգսյան

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական ​​աշխատանք» խորագրով բանախոսությամբ։

Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։

Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների վրա գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցության մասին, հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերություններին և ռազմավարական նշանակության ուղղություններով շարունակաբար զարգացող համագործակցությանը։

Բանախոսության ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին ( COP17), Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Հայաստանին առնչվող երկկողմ և բազմակողմ այլ թեմաների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում