ԳԳոհար Սարգսյան

ՏԿԵ նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

ՏԿԵ նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահի հետ քննարկել է համագործակցության հետ կապված հարցեր

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Քննարկվել են մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին նախարարը գրառում է կատարել Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում