ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող ԻՀՊԿ հրամանատարական կենտրոններին

Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող ԻՀՊԿ հրամանատարական կենտրոններին

Իսրայելը չորրորդ գիշերն անընդմեջ հարձակվում է Իրանի ռազմավարական թիրախների վրա։ Երկուշաբթի՝ հունիսի 16-ի վաղ առավոտյան, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իրանի կենտրոնում գտնվող «երկիր-երկիր» դասի հրթիռների պահեստներին, ինչպես նաև Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի հրամանատարական կենտրոններին ուղղված հարվածների մասին։ Անցած գիշեր Իսրայելը հայտնել էր, որ հարվածել է Իրանի արևմուտքում գտնվող տասնյակ թիրախների, որտեղ, ենթադրաբար, պահվում էին «երկիր-երկիր» դասի հրթիռներ։ Հարձակման է ենթարկվել նաև հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքի օդանավակայանը։

Իր հերթին, Իրանը հունիսի 16-ի առավոտյան սկսել է նոր հրթիռային հարձակումներ: Իսրայելի շտապօգնության ծառայության տվյալներով՝ Իսրայելի կենտրոնում հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 87-ը: AFP-ն հրապարակել է Թել Ավիվում այրված բնակելի շենքերի և Հայֆա ափամերձ քաղաքի ծայրամասում բռնկված հրդեհների կադրեր։ Ուժեղ պայթյուններ են լսվել Երուսաղեմում։ ԻՀՊԿ-ն սպառնացել է «ավելի ավերիչ» հարվածներ հասցնել իսրայելական թիրախներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում