ԼԼուսինե Մուրադյան

Եթե այս տեմպով շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չենք կարողանա շարունակել համագործակցությունը. Ավինյանը՝ Man մակնիշի ավտոբուսների անսարքության մասին

Եթե այս տեմպով շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չենք կարողանա շարունակել համագործակցությունը. Ավինյանը՝ Man մակնիշի ավտոբուսների անսարքության մասին

Man մակնիշի 87 ավտոբուսներից 10-ի մոտ անսարքություն է եղել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Man մակնիշի ավտոբուսների անսարքության թիվը տոկոսային առումով կրկին շատ բարձր է, ապա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է այդպես: Բեգլար Կիրակոսյանն արձագանքեց. «Man մակնիշի մեքենաները պահեստամասերի խնդիր ունեն: Հանդիպել ենք անցած շաբաթ, քննարկել ենք այդ հարցը, մի քիչ տեխնիկական խոտաններ էլ են ի հայտ գալիս տեխնիկայի վրա»:

Տիգրան Ավինյանը նկատեց՝ այդ խնդիրները վերջին 6 ամսում եղել են. «Եթե այս տեմպով շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չենք կարողանա շարունակել համագործակցությունը: Սա վերջնական և հստակ փոխանցեք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում