Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում «Ալ-Ղուդս»-ի հրամանատարական կետերին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատարակն կետերի ուղղությամբ, հաղորդել է Իսրայելի բանակային լրատվական ծառայությունը։
Բանակը պնդում է, որ «Ալ-Ղուդս»-ի զինծառայողներն այդ հրամանատարական կետերն օգտագործում էին Իսրայելի դեմ հարձակումներ կազմակերպելու նպատակով։









