ԼԼիլիթ Ասատրյան

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու համաձայնագիրը

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու համաձայնագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիր, ըստ որի՝ երկիրը չի ունենա միջուկային զենք, հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, ըստ որի՝ Իրանը չի ունենա միջուկային զենք, քանի որ մեր սկզբունքի համաձայն՝ միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», - ասել է նախարարը հունիսի 15-ին դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ Իսրայելի հարվածներից հետո Իրանը հրաժարվել է անցկացնել միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին։

Իսրայելը հունիսի 13-ին սկսել է ավիահարվածներ հասցնել Իրանին՝ ձգտելով ոչնչացնել երկրի միջուկային և ռազմական օբյեկտները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում