ԿԿարմեն Ղուկասյան

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Թեհրանի հյուսիսում գտնվող «Շահրան» նավթի պահեստում և Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող վառելիքի պահեստում բռնկված հրդեհները վերահսկողության տակ են։ Այդ մասին հայտնում է Իրանի նավթի նախարարության հետ առնչություն ունեցող Shana լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Shana-ն հայտնել էր, որ Իսրայելը հարվածել է «Շահրան» նավթի պահեստին և Թեհրանի հարավում գտնվող վառելիքի պահեստին։

«Արագ արձագանքման խմբերը անմիջապես ժամանել են, և իրավիճակն այժմ վերահսկողության տակ է»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։

«Շահրան» նավթի պահեստում կրակ է բռնկվել միայն երկու-երեք ռեզերվուարում, հրշեջները աշխատում են հրդեհը տեղայնացնելու ուղղությամբ, ավելի վաղ հայտարարել էր Թեհրանի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում