ԿԿարմեն Ղուկասյան

Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության

Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության

Իրանը հարված է հասցրել Խաիմ Վեյցմանի անվան գիտահետազոտական ​​ինստիտուտին, որը գտնվում է Իսրայելի Ռեհովոտ  քաղաքում՝ Թել Ավիվից հարավ-արևելք՝ ի պատասխան Իսրայելի կողմից իրանցի միջուկային գիտնականների սպանության, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

New York Times թերթը, վկայակոչելով լուսանկարները, ավելի վաղ հայտնել էր, որ Վեյցմանի անվան ինստիտուտը վնասներ է կրել կիրակի երեկոյան Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների հետևանքով։  

 

«Այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է իրանական հրթիռը հարվածում Վեյցմանի ինստիտուտին։ Հարվածը, ըստ ամենայնի, Իսրայելի կողմից իրանցի միջուկային գիտնականների սպանության պատասխանն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Թերթի տեղեկություններով՝ Վեյցմանի անվան գիտահետազոտական ​​ինստիտուտը Իսրայելի կարևորագույն գիտական կենտրոններից է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում