ԳԳոհար Սարգսյան

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Հունիսի 14-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են Opel և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում