ԳԳոհար Սարգսյան

ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդն արտահերթ նստաշրջանում կքննարկի Իրանի դեմ իսրայելական հարձակումը

ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդն արտահերթ նստաշրջանում կքննարկի Իրանի դեմ իսրայելական հարձակումը

ՌԴ խնդրանքով հունիսի 16-ին տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտահերթ նստաշրջան՝ կապված Իսրայելի ԶՈւ կողմից Իրանին հասցված հարվածների հետ։ Այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ Արտահերթ նստաշրջանը կկայանա հունիսի 16-ին՝ առավոտյան։

Reuters-ը հաղորդում է, որ հատուկ նստաշրջանի անցկացման խնդրանք է ստացվել նաև Իրանի կողմից, որը թեպետ խորհրդի կազմում չէ, սակայն իրանական կողմի առաջարկին աջակցել են խորհրդի մի քանի անդամներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում