ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան հայտնել է զոհված զինվորների 1200 աճյունի վերադարձի մասին

Ուկրաինան հայտնել է զոհված զինվորների 1200 աճյունի վերադարձի մասին

Ռուսաստանն իրականացրել է զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների երկրորդ հանձնումն Ուկրաինային, վերադարձվել է 1200 աճյուն, իր Telegram ալիքում հայտնել է ռազմագերիների հարցով Ուկրաինայի համակարգող շտաբը։

Չորեքշաբթի՝ հունիսի 11-ին, հաղորդվել էր առաջին փոխանակման մասին, Ուկրաինան ստացել էր 1212 աճյուն, Ռուսաստանը՝ 27: Ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է փոխանցել ուկրաինացի զինվորների 6000 մարմին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում