ՌՌոզա Խաչատրյան

Շվեդիայում տեղադրվել է Զլատան Իբրահիմովիչի արձանը

Շվեդիայում տեղադրվել է Զլատան Իբրահիմովիչի արձանը

Շվեդական Մալմյո քաղաքում տեղադրվել է «Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը՝ Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Բրոնզե արձանն ունի 3 մետր բարձրություն և կշռում է 205 կգ: Քանդակագործը Պիտեր Լինդեն է: Արձանը տեղադրվել է այն ստադիոնի մոտակայքում, որտեղ 20 տարի առաջ իր պրոֆեսիոնալ  կարիերան է սկսել շվեդ գոլահարը: Ի դեպ, մինչև բացման արարողության մեկնարկը, Իբրան հերթական անգամ Թվիթերում հանդես է եկել համարձակ հայտարարությամբ. «Խոսքս ուղղում եմ Մալմյոյի երեխաներին: Ես բոլորիդ ազատում եմ դասերից, որպեսզի ներկա լինեք արձանի բացման արարողությանը»: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում