ԼԼիլիթ Ասատրյան

Իրանին ավիահարվածների հետևանքով չեղարկվել են մի շարք թռիչքներ դեպի Երևան և Երևանից

Իրանին ավիահարվածների հետևանքով չեղարկվել են մի շարք թռիչքներ դեպի Երևան և Երևանից

Թեհրանին իսրայելական ավիահարվածների հետևանքով չեղարկել և հետաձգվել են մի շարք չվերթեր:

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից, չեղարկվել են FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան և Երևան-Դուբայ FZ 718 և FZ 717 չվերթերը,  Armenia airways ընկերության՝ Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան 6A 222 և 6A 221  չվերթերը, FlyOne ընկերության Թել Ավիվ-Երևան 3F 874 չվերթը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը «Լուրերին» հայտնել է՝ քանի որ գիշերը 4:30-ից Իրանի օդային տարածքը փակ է եղել, հետևաբար, 3 չվերթ՝ Բելգորոդ-Դուբայ, Նյուվոդի-Դուբայ և Կազան-Շարժա,  վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում. «Զվարթնոցը» իրենց պահուստային օդանավակայանն է եղել։

Հիշեցնենք՝ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։

Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։

Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում՝ Նաթանզում, մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։

Թեհրանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել, որից 35-ը՝ կանայք և երեխաներ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Իրանական Mehr և Isna գործակալությունները հաղորդել են, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:

Times of Israel-ը նույնպես հայտնել է Բաղերիի մահվան մասին՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցչին։

Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար:

ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտի վրա հարձակումը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել և որևէ օգնություն չի ցուցաբերել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ գրել է. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել՝ Իրանի հետ բանակցություններ վարելու մասին»։ 

Իրանն Իսրայելին պատասխան հարվածի համար գործի է դրել 200 ինքնաթիռ, որոնք ավելի քան 330 հրթիռ են արձակել, հաղորդել է իսրայելական բանակի ներկայացուցիչը։ Վերջինիս խոսքով՝ Իրանն Իսրայելի դեմ արձակել է նաև ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաքում Իրանի միջուկային ծրագրի հարցով նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը: Իսրայելի հարձակումից հետո դեռևս հայտնի չէ՝ արդյոք իրանական կողմը կցանկանա մասնակցել բանակցություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում