ՆՆարե Ոսկանյան

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է խուլիգանի պես. Արմեն Գրիգորյան

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է խուլիգանի պես. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: 2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը: Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ: Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»:

Արմեն Գրիգորյանն, այսպիսով արձագանքել է Վիտալի Բալասանյանի հետևյալ հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում են, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով է բռնազավթել իշժանությունը: Եթե 2016 թվականին ներել ենք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել մեր ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում