ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հունիսի 12-ին՝ ժամը 23:44-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է շինություն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով՝ այրվում են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է հունիսի 13-ին՝ ժամը 00։28-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում