ՎՎահե Դավթյան

Երևանի Մելքումովի փողոցում բախվել է վեց ավտոմեքենա․ մեկ անձ հոսպիտալացվել է

Երևանի Մելքումովի փողոցում բախվել է վեց ավտոմեքենա․ մեկ անձ հոսպիտալացվել է

Հունիսի 12-ին՝ ժամը 20:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասից Աշտարակի խճուղի գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մելքումովի փողոցում բախվել են վեց ավտոմեքենա․ մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում