ԳԳոհար Սարգսյան

Ընտրապիղծը և սրբապիղծը․ Հայկ Կոնջորյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

Ընտրապիղծը և սրբապիղծը․ Հայկ Կոնջորյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը, որում վերջինս համեմատականներ է անցկացրել 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ընդունված օրենքի և Հայաստանում կաթողիկոսի ընտրությունների պահանջի մասին վարչապետի հայտարարության միջև։

«Ընտրապիղծը և սրբապիղծը: Ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել սեփական ժողովրդի հանդեպ` ընտրապի՞ղծը, ով գողացել է ժողովրդի ընտրությունը, նրան մատնել աղքատության ու պանդխտության` սեփական ժողովրդին դնելով գիշատիչ թալանչիների երախում: Թե՞ սրբապիղծը, ով այդ նույն թալանչիների հետ ուս-ուսի տված` մարդկանց դժբախտության և աղքատության վրա կառուցել է սեփական սրբապիղծ գոյությունը»,- գրել է Կոնջորյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում