ԳԳոհար Սարգսյան

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել է ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։

«Մասնավորապես հանդիպեցինք՝

Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ Մարի-Ագնես Շտրակ֊Ցիմերմանին (Գերմանիա),

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ուրմաս Պաետին (Էստոնիա),

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալբերիկո Գամբինոյին (Իտալիա),

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկուն (Գերմանիա),

Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանին (Սլովակիա),

Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության` ԵԺԿ֊ի արտաքին հարցերով համակարգող Միխայել Գալլերին (Գերմանիա),

Եվրախորհրդարանի Բյուրոյի անդամ, Հայաստանի հարցով նախկին զեկուցող Անդրեյ Կովաչևին (Բուլղարիա),

պատգամավորներ Մայքլ Մաքնամարային (Իռլանդիա), Մալգոժատա Գոշյեվսկային (Լեհաստան), Նիկոլյա Բեյին (Ֆրանսիա), Բենուա Կասաղին (Բելգիա), Թաներ Կաբիլովին (Բուլղարիա), Պետրաս Աստրավիչիուսին (Լիտվա), Անդրաշ Լասլոյին (Հունգարիա), Դիանա Ռիբա ի Խիներին (Իսպանիա)»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում