Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Խորապես վշտացած եմ հունիսի 12-ին Ահմեդաբադում Air India ավիաընկերության 171 չվերթի սարսափելի աղետից, որը խլեց 242 մարդու կյանք ինքնաթիռում և ևս մի քանիսինը՝ ցամաքին՝ X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալիեն Սիմոնյանը: 

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բոլոր սգավոր ընտանիքներին և տուժած երկրներին: Հայաստանը համերաշխ է Հնդկաստանի հետ այս հսկայական կորստի պահին: Ես աղոթում եմ նրանց սիրելիների ուժի և սփոփման համար»,- գրել է Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում