ԴԴավիթ Մուրադյան

ՌԴ և Ուկրաինայի միջև կայացել է գերիների հերթական փոխանակումը

ՌԴ և Ուկրաինայի միջև կայացել է գերիների հերթական փոխանակումը

Ստամբուլում հունիսի 2-ին ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանը և Ուկրաինան երրորդ անգամ գերիներ են փոխանակել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ սա հավասար թվով զինծառայողների փոխանակում է եղել, սակայն հստակ թիվ չի նշվել: 

Օրերս Ռուսաստանը և Ուկրաինան գերիների երկրորդ խոշոր փոխանակումն են իրականացրել: Ռուսաստան է վերադարձել մինչև 25 տարեկան ռուս զինծառայողների առաջին խումբը։ Փոխանակվածների թիվը կրկին չի նշվել։ 

Հիշեցնենք՝ Թուրքիայում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի շրջանակում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունները համաձայնել էին փոխանակել բոլոր ծանր հիվանդ և մինչև 25 տարեկան գերիներին։ Առաջին խոշոր փոխանակումը եղել էր մայիսի 25–ին՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։

Բացի ռազմագերիների փոխանակումից, Ռուսաստանն առաջարկել էր իրականացնել նաև զոհված զինծառայողների աճյունների փոխանակում՝ «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով: Ուկրաինան ընդունել է առաջարկը: 

Հունիսի 11-ին Ուկրաինա է վերադարձվել 1212 զոհված զինծառայողի մարմին: Նրանց թվում են Կուրսկի մարզում, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները՝ հայտնել է Ուկրաինայի համակարգող շտաբը: Ռուսական կողմին էլ վերադարձվել է 27 զինծառայողի մարմին:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում