ՆՆարե Ոսկանյան

Քաղաքացու ահազանգով հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

Քաղաքացու ահազանգով հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ

«Անվտանգ սնունդ/Հետք» ֆեյսբուքյան հարթակում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսնած կոնֆետներ: 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների արագ արձագանքի արդյունքում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մարատ Գեղամյանին պատկանող իրացման կետում, հայտնաբերվել են ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց այլ սննդամթերք՝ տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Վերահսկողական միջոցառումներից հետո վաճառքից հանվել և ոչնչացվել են 3 տուփ աղացած միս, 5 լիտր բնական և գազավորված հյութեր, շոգեխաշած մսի մեկ պահածո, 6 հատ խտացրած կաթ, 6 շոկոլադե ձողիկներ «Թվիքս», 3 շոկոլադե վաֆլի «Յաշկինո», 22 գարեջուր:

ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում