Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Կենտրոն վարչական շրջանում իրականացվել են վերանորոգման և բարելավման աշխատանքներ:
- Վերանորոգվել են Կոնդ բարձրացող աստիճանները, տեղադրվել են նոր աստիճանավանդակներ:
- Ցանկապատվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքը:
- Թաիրով փողոցում տեղադրվել են աստիճանավանդակներ:
- Ծիծեռնակաբերդի խճուղու մայթը լայնացվել է՝ ստեղծելով ավելի ապահով ու հարմար միջավայր հետիոտների համար։
Մանրամասները՝ տեսանյութում:










