ԳԳոհար Սարգսյան

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Երևան - Սևան միջպետական ճանապարհին ընթացող նորոգման աշխատանքներին, հանձնարարել հետևել որակին ու ժամկետներին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Երևան - Սևան միջպետական ճանապարհին ընթացող նորոգման աշխատանքներին, հանձնարարել հետևել որակին ու ժամկետներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել են Մ-4 Երևան - Սևան միջպետական ավտոճանապարհի 28,174 կմ երկարությամբ հատվածի աջակողմյան գոտու միջին նորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Ծրագրի արժեքը 1,473 մլրդ. դրամ է։ Աշխատանքները մեկնարկել են և նախատեսված են ավարտել այս տարի։ Այս պահին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Նախարարը զրուցել է շինարարների և պատասխանատուների հետ, հանձնարարել խստագույնս հետևել աշխատանքների որակին և ժամկետներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում