ԼԼիլիթ Ասատրյան

Երկու տղամարդ անհետ կորած են. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին

Երկու տղամարդ անհետ կորած են. Գեղարքունիքի մարզպետը՝  Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին

Երկու տղամարդ անհետ կորած են: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը տարհանված է, շենքում որևէ մարդ չկա: Այդ մասին Ճամբարակում՝ պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Ունենք երեք մահացած, երեքն էլ կանայք են, տարիքները՝ մի կինը՝ 1935 թվականին ծնված, մյուսը՝ 1937 թվականին, երրորդը՝ 1949 թվականին ծնված»,- նշեց մարզպետը:

Նա հայտնեց, որ մարզպետի աշխատակազմից, Ճամբարակի համայնքապետարանից ժամը 10-ից արդեն իսկ ստեղծված է աշխատանքային խումբ, որը կարիքների գնահատում է իրականացնում, նախահաշվառում, թե քանի ընտանիք էր բնակվում  շենքում, ընտանիքի անդամների քանակը, և կարիքների գնահատում է իրականացնում, թե այս պահին և առաջիկա ժամանակներում ինչպիսի կարիքներ են ունենալու, որպեսզի հնարավոր լինի համակարգված իրենց կարիքները հոգալ:

«Գնահատումները անելուց, վերջացնելուց հետո կներկայացնենք ՆԳՆ-ին և ՏԿԵՆ-ի գործընկերներին: Գնահատումը ներկայացնելուց հետո որոշում կկայացվի, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու, ինչ աջակցություն է տրամադրվելու բնակիչներին»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ բնակիչների՝ ցանկություն հայտնելու պարագայում հնարավոր կլինի իրենց բոլորի առաջիկա օրերին բնակության հարցը կարգավորել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 11 անձ հոսպիտալացվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում