Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎահե Դավթյան

Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

Հայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։

Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Անի Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Միլանա Մոնախովան, բրոնզե մեդալը նվաճել է Լիլիթ Գևորգյանը։

Երիտասարդների մրցաշարում լավագույն արդյունքներն են գրանցել Կիռա Սարգսյանը (1-ին տեղ), Եվա Մելոյանը (2-րդ տեղ) և Գայանե Փիրումյանը (3-րդ տեղ)։

Պատանիների պայքարում հաղթող է ճանաչվել Եվա Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Անի Սարգսյանը, երրորդ տեղը՝ Մերի Հարությունյանը։

Հայաստանի արտիստիկ լողի ֆեդերացիայի նախագահ Մարգարիտա Ղազարյանի խոսքով՝ մարզաձևը Հայաստանում շարունակում է ակտիվ զարգանալ. «Մեր նպատակն է ընդլայնել արտիստիկ լողի հասանելիությունը՝ ստեղծելով մարզումային նոր հնարավորություններ Հայաստանի տարբեր մարզերում»։

Առաջիկայում արտիստիկ լողի խմբակներ կհիմնվեն նաև Էջմիածնում և Գյումրիում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում