ՄՄարիամ Մխիթարյան

Գիշերային հարձակումների է ենթարկվել Ուկրաինայի տարածքը, կան զոհեր

Գիշերային հարձակումների է ենթարկվել Ուկրաինայի տարածքը, կան զոհեր

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը 17 «Շահեդ» անօդաչու թռչող սարքով հարվածներ են հասցրել Խարկովի երկու շրջանին։

Ռուսական դրոնների հարձակման հետևանքով Խարկովում զոհվել է երեք մարդ, 60-ը, այդ թվում՝ 8 երեխա, վիրավորվել են, վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, խաղահրապարակներ, ձեռնարկություններ և քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Ռուսական ուժերը նաև հարձակում են իրականացրել Օդեսայի մարզի վրա։ Վնասվել և ոչնչացվել են ամառանոցներ, տնտեսական շինություններ, մեքենաներ։ Տեղում հրդեհներ են բռնկվել, որոնք փրկարարներն արագ մարել են։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը Ուկրաինայի շրջանների վրա հարձակվել է 85 հարձակողական ԱԹՍ-ով և անօդաչու թռչող սարքերի նմանակիչներով, ինչպես նաև Կուրսկի մարզից արձակված «Իսկանդեր-Մ» հրթիռով։ Խոցվել է 49 թիրախ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում