ԳԳոհար Սարգսյան

Փլուզում Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում․ փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Փլուզում Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում․ փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Հունիսի 10-ին՝ ժամը 19։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գտնվող բնակարանի առաստաղը փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հյուրասենյակի առաստաղը (30 քմ) փլուզվել է, բնակիչներից մեկն արգելափակվել է ննջասենյակում․ տուժածներ չկան։

Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել արգելափակումից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում