ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան է նշանակվել Թամար Տալիաշվիլին

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան է նշանակվել Թամար Տալիաշվիլին

Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան է նշանակվել Թամար Տալիաշվիլին։ Նշանակումն ուժի մեջ կմտնի հուլիսի 10-ից։ Լրատվամիջոցների տվյալով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը նոր դեսպանին նշանակման ագրեման արդեն տվել է։ 

Տալիաշվիլին 2017-ից Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի փոխնախագահն է, 2018-ից՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահը։ 2020-2022 թթ․ եղել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր, իսկ 2022-ից՝ Վրաստանի մշտական ​​ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում։

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանի պաշտոնը թափուր էր ավելի քան 6 ամիս, երբ նախկին դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական տվեց վրաց-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի և Վրաստանի վարչապետի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2027-ը դադարեցնելու ֆոնին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում