ՎՎարդան Հովսեփյան

Հումբոլտի անվան համալսարանում այսօր մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը

Հումբոլտի անվան համալսարանում այսօր մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը»  միջազգային գիտաժողովը

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը»  միջազգային գիտաժողովը. այն նվիրված է Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը:

«Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Նրա ժառանգության դերը հայ ազգային երաժշտության մեջ անգնահատելի է, իսկ յուրօրինակ և չկրկնվող կոմպոզիտորական ոճը չի ենթարկվում որևէ դասակարգման»,- ասել է նախարար Հարությունյանը:

Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են նաև այն ֆակուլտետ, որտեղ սովորել է Կոմիտասը, ծաղկեպսակ են դրել նրա հուշատախտակին,  հարգանքի տուրք մատուցել Վարպետի հիշատակին:

Գերմանիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում նախատեսված են նաև ցուցահանդես, Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրումներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում