Գիշերը ռուսական կողմը անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևի մի շարք շրջանների

Գիշերը ռուսական կողմը անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևի մի շարք շրջանների

Գիշերը ռուսական կողմը անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևի մի շարք շրջաններին: Լրատվամիջոցների տվյալով՝ բարձրահարկ շենքերում և առանձնատներում ավերածություններ են եղել, այրվել են ավտոմեքենաներ և պահեստային տարածքներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքում 4 վիրավորի մասին:  

Հարվածներ են եղել նաև Օդեսային, վնասվել է ծննդատուն և բնակելի շենք: Նախնական տվյալով՝ երկու մարդ մահացել է, 9-ը՝ վիրավորվել:

Նշվում է, որ գիշերային հարվածներից ամենաշատը տուժել են Կիևի և Օդեսայի շրջանները։

Ուկրաինական կողմը հայտնել է նաև Սումիին հարվածների մասին: Մարզային ռազմական վարչությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 6-ի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում