ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը պնդում է, որ ձեռք է բերել Իսրայելի միջուկային գաղտնիքները. Euronews

Իրանը պնդում է, որ ձեռք է բերել Իսրայելի միջուկային գաղտնիքները. Euronews

Թեհրանը պնդում է, որ իր տրամադրության տակ ունի Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող փաստաթղթեր: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը՝ գրում է Euronews-ը։

Նախարարի խոսքով՝ իրանական հետախուզությունը ձեռք է բերել հսկայական քանակությամբ փաստաթղթեր, որոնք պարունակում են գաղտնի տեղեկատվություն Իսրայելի միջուկային օբյեկտների, պաշտպանական կարողությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հրեական պետության հարաբերությունների մասին։

Խաթիբն արխիվն անվանել է «գանձ», որը կբարձրացնի Իրանի հարձակողական կարողությունները։ Նա նաև ասել է, որ փաստաթղթերի մի մասը մոտ ապագայում կհրապարակվի։

Euronews-ը հիշեցրել է, որ 2022 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Խաթիբի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել՝ կիբեռլրտեսության մեջ ենթադրյալ ներգրավվածության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում