ԿԿարմեն Ղուկասյան

181 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել Լոռու ու Տավուշի մարզերում տարերային աղետից տուժածներին. Պապոյան

181 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել Լոռու ու Տավուշի մարզերում տարերային աղետից տուժածներին. Պապոյան

Էկոնոմիկայի նախարարությունը հընթացս իրականացրել է Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսվարողներին աջակցության տրամադրման միջոցառումներ, ինչը որևէ կերպ չէր պլանավորվել: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի՝«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«181 միլիոն դրամի օգնություն ենք ցուցաբերել»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ օգնությունը դեռևս շարունակվում է, քանի որ հնարավորություն են տվել որոշ տնտեսվարողների ճշգրտել իրենց փաստաթղթերը և նոր ներկայացնել իրենց:

Նրա խոսքով՝ աջակցություն է ցուցաբերվել 155 շահառուի:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում