ՎՎարդան Հովսեփյան

Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիերին եւ Ջուդի Չուին

Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ  կոնգրեսականներ Ջեքի Սփիերին եւ Ջուդի Չուին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ  կոնգրեսականներ Ջեքի Սփիերին եւ Ջուդի Չուին:

Քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Արցախի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է: Բակո Սահակյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում