Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ, քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Զրույցը տևել է շուրջ մեկուկես ժամ:

«Այլևս չպետք է հարցեր մնան հազվագյուտ հանքանյութերի հետ կապված: Մեր թիմերը շուտով կհանդիպեն, վայրը որոշվում է»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության կամ Իրանի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել: Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սի Ծինփինն իրեն և Մելանյա Թրամփին հրավիրել է Չինաստան: Սպիտակ տան ղեկավարն էլ, իր հերթին, Սիին է հրավիրել Վաշինգտոն:

Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարների շփումը մեկնաբանել են նաև Պեկինից: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Սի Ծինփինը Թրամփին ասել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական միջոցառումները։

«Ժնևյան բանակցություններից հետո մենք բարեխղճորեն կատարել ենք բոլոր պայմանավորվածությունները։ Միացյալ Նահանգները պետք է լուրջ ընդունի ձեռք բերված առաջընթացը»,- ընդգծել է Սին։ Նա նաև հորդորել է Թրամփին զգուշավոր լինել Թայվանի հարցում՝ հակամարտությունից խուսափելու համար:

ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը և Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։ Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը փոխադարձաբար կրճատվել են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում