ՑԱՀԱԼ-ը վերադարձրել է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող երկու պատանդի աճյուն. Նեթանյահու

ՑԱՀԱԼ-ը վերադարձրել է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող երկու պատանդի աճյուն. Նեթանյահու

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ՑԱՀԱԼ-ի զինվորականներին հաջողվել է վերադարձնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող երկու պատանդի աճյուն: Իսրայելական բանակի տվյալով՝ մարմինները հայտնաբերվել են Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում:

Հայտնի է, որ ներկայումս ՀԱՄԱՍ-ի մոտ պահվում է առնվազն 56 պատանդ, որոնցից 20-ը, ենթադրաբար, ողջ են։

Օրերս ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը Վաշինգտոնի միջնորդությամբ փոխանակել էին հրադադարի պայմանները: Սակայն հնարավոր բանակցությունները ձախողվել են, կողմերը մեղադրել են իրար զինադադարի անիրատեսական պահանջներ ներկայացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում