ԼԼիլիթ Ասատրյան

Սահմանազատման գործընթացը, քննարկումները ընթացքի մեջ են. Արարատ Միրզոյան

Սահմանազատման գործընթացը, քննարկումները ընթացքի մեջ են. Արարատ Միրզոյան

Կան ՀՀ սուվերեն տարածքներ, որոնք Ադրբեջանի կողմից են վերահսկվում՝ շուրջ 208 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը, և մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքների՝ ՀՀ-ի վերահսկողությանը վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սահմանազատման գործընթացը, քննարկումները ընթացքի մեջ են: Այդպես չէ, որ պրոցեսը կանգնել է, մտել է փակուղի, չի ընթանում, չի լինելու. ընդհանրապես այդպես չէ: Այսօր էլ քննարկում է ընթանում հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև, և հուսով եմ, որ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա այդ գործընթացը կշարունակվի»,- նշեց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում