Երմակը և Ռուբիոն քննարկել են ռազմաճակատում իրավիճակը և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը

Երմակը և Ռուբիոն քննարկել են ռազմաճակատում իրավիճակը և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Անդրիյ Երմակը և Մարկո Ռուբիոն քննարկել են ռազմաճակատում իրավիճակը և պաշտպանության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։

Պաշտոնյաներն անդրադարձել են Ստամբուլում օրերս տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին, Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների առաջիկա հնարավոր հանդիպումներին, գերիների փոխանակմանը:

«Ուկրաինան պատրաստ է հրադադարի և խաղաղության, սակայն Ռուսաստանը դեմ է դրան, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ պատժամիջոցներ»,- նշել է Երմակը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարն էլ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը: Ուկրաինական կողմի տվյալով՝ Ռուստեմ Ումերովը Կիևի գործընկերների հետ պայմանավորվել է պաշտպանական արտադրության մեխանիզմ մշակելու շուրջ։

Հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Նորվեգիան, Կանադան, Շվեդիան նաև խոստացել են բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ երկրի ռազմական ներուժն ամրապնդելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում