ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ-ում քաղաքական սպանությունների էջը 2018-ից այս կողմ փակված է. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ում քաղաքական սպանությունների էջը 2018-ից այս կողմ փակված է. Ալեն Սիմոնյան

Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են՝ սպանություններ տեղի ունենան, և ես մտածում եմ, որ պետք է, այնուամենայնիվ, իմ մեքենան փոխեմ և զրահապատել տամ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Օրինակ՝ վերջերս մի սրիկա դաշնակցական եթերում իրեն իրավունք է վերապահել Հոկտեմբերի 27-ի մասին ասել, որ դա ընդվզում էր, և դրանից հետո ասում է, որ նման բան է տեղի ունենալու, և դա ուրախություն է առաջացնելու: Ես հասկանում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր խոսում են անվտանգության մասին, զրահապատ մեքենայի մասին, ուզում են, որ ՀՀ-ում քաղաքական սպանություններ տեղի ունենան: ՀՀ-ում քաղաքական սպանությունների էջը 2018-ից այս կողմ փակված է: Իսկ էդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու:

Բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են և մտածում են, որ Հոկտեմբերի 27-ը ընդվզում է եղել և արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմիրճյանի, Բախշյանի և մնացածի սպանությունները, իրենք սրիկա են, և իրենցից պետք է զգույշ մնալ, դա տրամաբանական է»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում