ՄՄարի Կոստանյան

Բողոքի ակցիաներ Էկվադորում. կան զոհեր, վիրավորներ ու բերման ենթարկվածներ

Բողոքի ակցիաներ Էկվադորում. կան զոհեր, վիրավորներ ու բերման ենթարկվածներ

Էկվադորի մի շարք բնակավայրերում փողոց դուրս եկած ցուցարարները բողոքում են վառելիքի գների աճի դեմ: Զանգվածային անկարգություների ժամանակ բախումներ են գրանցվել ակտիվիստների ու իրավապահ մարմինների միջև: Ցուցարարները հրկիզվող անվադողերով  արգելափակել են ճանապարհներն ու բարիկադներ կառուցել: Կարգազանցներին ցրելու համար ոստիկաններն ու զինվորականներն արցունքաբեր գազ են օգտագործել: Արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ ավելի քան 20 հազար ցուցարար կժամանի մայրաքաղաք: Արդեն կա մեկ զոհ, վիրավորների թիվը հասել է 77-ի: Ավելի քան 470-ը բերման է ենթարկվել: Հայտնի է դարձել նաև, որ ակտիվիստները գրավել են Էկվադորի երեք նավթաարդունահանման հարթակները: Այս մասին հայտնել է Էկվադորի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը:

Էկվադորի կառավարությունը հեռացել է մայրաքաղաք Կիտոյից: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում