ԼԼիլիթ Ասատրյան

Ակնհայտ է, որ տնտեսական ազատություններն այսօր շատ ավելի մեծ են. Ալեն Սիմոնյան

Ակնհայտ է, որ տնտեսական ազատություններն այսօր շատ ավելի մեծ են. Ալեն Սիմոնյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը՝ մասնավորապես նշելով, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով, և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: 

«Նախևառաջ, դրա մասին խոսում են թվերը: Ակնհայտ է, որ տնտեսական ազատություններն այսօր, միանշանակ, շատ ավելի մեծ են: Միանշանակ է, որ մեր տնտեսվարողները չեն վազվզում և հավելավճարներ չեն տալիս հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում, և այլն: «Յուքոմի» պատմությունը գիտեք. էլի տենց օրինակներ բերե՞մ: Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ և իրենց զավակներ հանկարծ դառնում էին «Յուքոմի» պես ընկերության ամենամեծ փայատեր»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում