ՆՆորայր Շողիկյան

Վթար՝ հրդեհի բռնկմամբ. Աշտարակ-Ագարակ ճանապարհին բեռնատար է այրվել

Վթար՝ հրդեհի բռնկմամբ. Աշտարակ-Ագարակ ճանապարհին բեռնատար է այրվել

Հունիսի 5-ին՝ ժամը 09:41-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և բռնկվել․ տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։03-ին, մարվել՝ 10։16-ին: Այրվել է բեռնատարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում